Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացնում է Հաղթանակի օրվա ամենամյա շքերթը

Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացնում է Հաղթանակի օրվա ամենամյա շքերթը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակին:

Reuters-ի փոխանցմամբ՝ ներկա է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնակցում են օտարկերկրյա առաջնորդներ։

Ապրիլի վերջին Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ 2007 թվականից ի վեր առաջին անգամ Մայիսի 9-ի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը որոշումը բացատրել է «ընթացիկ օպերատիվ իրավիճակով»։ Նույն պատճառով Կարմիր հրապարակով չեն անցնի նաև Սուվորովյան և Նախիմովյան ռազմական ուսումնարանների սաները, ինչպես նաև կադետական կորպուսների ներկայացուցիչները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարի չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին։ Փաշինյանն ասել է, որ դեռևս Մոսկվա կատարած իր նախորդ այցի ընթացքում՝ ապրիլին է Պուտինին ասել, որ չի լինելու Կարմիր հրապարակում։ Նիկոլ Փաշինյանը՝ «ՌԴ այլ բարեկամ երկրների շարքում» հրավիրվել է Մոսկվայում կայանալիք շքերթին, ավելի վաղ հայտարարել էր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Վարչապետը Մոսկվայի շքերթին մասնակցել է 2025, 2023 թվականներին, սակայն բաց է թողել 2024-ինը:

Leave a Comment