Հայ-ռուսական հարաբերություններում ներկա պահին որոշ խնդիրներ կան, որոնք քննարկում ենք. Մնացական Սաֆարյան

Հայ-ռուսական հարաբերություններում ներկա պահին որոշ հարցեր, խնդիրներ կան, որոնք մենք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ, հայտարարել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

«Ես դա ճգնաժամ չէի անվանի, երբ աշխարհում կան այսպիսի զարգացումներ, նորմալ է, որ առաջանում են հարցեր միմյանց նկատմամբ: մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել այդ հարցերը», – ասել է դիվանագետը:

Անդրադառնալով Հայաստանի դեսպանին Ռուսաստանի ԱԳՆ կանչելուն, Մնացական Սաֆարյանն ասաց. «Եթե կարիք լինի, մենք դրան կպատասխանենք: Կապված էր այստեղ կայացած գագաթաժողովի հետ»:

Երևանում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ միջոցառումներից հետո պաշտոնական Մոսկվայից կոշտ հայտարարություններ հնչեցին: Նախ ԱԳՆ խոսնակը դժգոհեց, ապա գերատեսչություն կանչեցին Հայաստանի դեսպանին՝ Ուկրաինայի նախագահի՝ Երևան այցի կապակցությամբ վրդովմունք հայտնելով, նախօրեինէլ պնդեցին, թե Բրյուսելին մերձեցող Երևանի քայլերի վրա աչք փակել չեն կարող:

Պաշտոնական Երևանը չէր արձագանքել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարություններին:

Leave a Comment