Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք օջախի 10 կմ խորությամբ 1․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ այնգրանցվել է մայիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 08:58-ին հյուսիսային լայնության 40.87⁰ և արևելյան երկայնության 44․32⁰ աշխարհագրական կոորդինատներով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Արևաշող և Քարաձոր գյուղերում 2 բալ ուժգնությամբ:
