Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան





Այլընտրանքային նախագծեր խմբի համհիմնադիր Վահե Հովհաննիսյանը ներկայացնում է քարոզարշավի առաջին օրվա հակիրճ արդյունքները.
 
«1.     Հիմնական ընդդիմադիր ուժերը հանդես են եկել հանրությանը ուղղված ծրագրային սոլիդ ուղերձներով։
2.     Ն. Փաշինյանը գերազանցում է ստի և կեղծիքի՝ իր իսկ սահմանած ռեկորդը։ Ալիևը Արցախի, մեր պայքարի, դրա արդյունքների մասին ավելի հարգանքով է խոսում, քան Փաշինյանը։ Սա պատմական անոմալիա է։
 
Մոտ մեկ ամիս զուգահեռաբար երկու պրոցես է ընթանալու. նոր սոլիդ իշխանության կազմավորման և Փաշինյանի կողմից՝ անառողջ վիճակ ստեղծելու ու հանրության միտքը թունավորելու։  
 
Ինչպե՞ս գնահատել քարոզարշավի արդյունավետությունը. հասնել նրան, որ այդ անձնավորությանը ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի»։



Leave a Comment