«Մասթերս»․ Ջոկովիչը պարտվեց աշխարհի 79-րդ ռակետին



Սպորտ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


Աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը պարտություն կրեց Հռոմի «Մասթերսի» մրցաշարի երկրորդ տուրում։

Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 79-րդ ռակետ, խորվաթ Դինո Պրիժմիչի հետ, որն առավելության հասավ 6:2, 2:6, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 17 րոպե։

Պրիժմիչի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Ուգո Ումբերի եւ չեխ Վիտ Կոպրիվայի դիմակայության հաղթողը։




Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment