Ռուսաստանը պաշտոնական հրավերներ չի ուղարկել այլ երկրների ղեկավարներին՝ Հաղթանակի օրը նշելու համար։ Մոսկվան պարզապես նշել է, որ կողջունի յուրաքանչյուրին, ով կցանկանա գալ այս մեծ տոնը նշելու համար, ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։
«Ես ձեզ համար անսպասելի ոչինչ չեմ ասի», – ասել է Պուտինը Լուկաշենկոյին։ «Մենք պաշտոնապես ոչ մեկին չենք հրավիրել։ Մենք պարզապես ասել ենք, որ ուրախ կլինենք տեսնել յուրաքանչյուրին, ով ցանկանում է գալ»։
«Կարծում եմ՝ սա հատկապես արդիական է և բնական այսօրվա իրավիճակում։ Ես նաև նկատի ունեմ անվտանգության հարցերը», – հավելել է Ռուսաստանի ղեկավարը։ «Ալեքսանդր Գրիգորիևիչ, շնորհակալություն այստեղ գտնվելու համար»։
«Անվտանգության ոչ մի խնդիր չի կարող մեզ կանգնեցնել ձեզ հետ», – ժպիտով հաստատել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոյից բացի, Հաղթանակի օրը նշելու համար Մոսկվա կժամանեն Աբխազիայի, Ղազախստանի, Լաոսի, Մալայզիայի, Սլովակիայի, Ուզբեկստանի, Հարավային Օսիայի և Սերբական Հանրապետության ղեկավարները։