Ֆիննական ծոցը կրկին սառել է՝ 15 տարվա դադարից հետո

Ֆիննական ծոցը կրկին սառել է՝ 15 տարվա դադարից հետո

Ֆիննական ծոցն այս ձմռանն առաջին անգամ ամբողջությամբ սառել է վերջին 15 տարվա ընթացքում։ Պատճառը եղել են ուժեղ արևմտյան քամիներն ու անսովոր ցածր ջերմաստիճանը։

Սովորաբար ծոցում գոյացած սառույցը տեղափոխվում է արևմտյան հատված և աստիճանաբար քայքայվում, սակայն այս տարի քամիները թույլ չեն տվել, որ այն դուրս գա դեպի Բալթիկ ծով։ Արդյունքում սառույցը կուտակվել է ծոցում և լրջորեն բարդացրել նավարկությունը։

Փետրվարին մասնագետները հայտարարել էին, որ տարածաշրջանում ձևավորվել է վերջին 15 տարիների ամենաբարդ սառցային իրավիճակներից մեկը։ Բեռնափոխադրումների խափանումներից խուսափելու համար Բալթիկ ծով է ուղարկվել «Սիբիր» ատոմային սառցահատը, որը մեկ ամսվա ընթացքում ուղեկցել է 165 նավի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment