Իրանի ու Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագիրը հնարավոր է ստորագրվի մոտ օրերի ընթացքում: Տեղեկություններն այդ մասին տարածում են ամերիկյան լրատվամիջոցները: Չնայած դրան, փխրուն հրադադարը երեկ կրկին խախտվել է՝ հարցականի տակ դնելով բանակությունների արդյունավետությունը: Սպասվո՞ւմ էր, որ միջնորդավորված բանակցություններն ուրբաթ օրը կարող են բեկումնային դառնալ: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Ամերիկյան «Axios» պարբերականի տեղեկություններով, Վաշինգտոնը 48 ժամ էր տրամադրել Թեհրանին՝ ամերիկյան վերջին առաջարկներին պատասխանելու համար: Այդ պատասխանը Վաշինգտոնում պետք է ստանային Պակիստանի միջոցով: Այս պահի դրությամբ դեռ չկա տեղեկություն, թե արդյո՞ք պատասխանը եղել է, թե եղել է, ինչպիսի՞ն է այն եղել, բայց ըստ որոշ տեղեկությունների այդ ժամկետը երկարացվել է և Իրանի պատասխանը հնարավոր է ամերիկացիները ստանան մինչև կիրակի օրը: Եվ եթե այդ արձագանքը դրական լինի, հավանական է, որ կողմերն արդեն հանդիպեն կոնկրետ հուշագիր ստորագրելու նպատակով»,-ասել է Երկանյանը:
Երեկվա հրադադարի խախտումն ազդե՞լ է բանակցությունների վրա: Հակասական տեղեկություններ են տարածվոմ հուշագրի տեքստի վերաբերյալ: Եթե հուշագիրը ստորագրվի, դա ավելի շատ ո՞ւմ հաղթանակն է լինելու:
Ավելին՝ ամբողջական տեսանյութում: