Եվրոպա լիգայում կլինի անգլո-գերմանական եզրափակիչ

Կայացան Եվրոպա լիգայի 2025/26 թթ. խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում հայտնի դարձան մրցաշարի եզրափակչի մասնակիցները։

Անգլիական «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ ընդունեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում 1-0 հաշվով հաղթել էր «Նոթինգհեմը»։ Պատասխան խաղում բիրմինգհեմցիները 4-0 հաշվով հաղթանակ տարան։ Ընդհանուր 4-1 հաշվով առավելության հասնելով «Ասթոն Վիլան» 43 տարվա դադարից հետո նվաճեց եվրագավաթային եզրափակչի ուղեգիր:

Զուգահեռաբար ընթացող մյուս կիսաեզրափակչում գերմանական «Ֆրայբուրգը» հյուրընկալեց պորտուգալական «Բրագային»։ Այս զույգի առաջին հանդիպումն ավարտվել էր պորտուգալացիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Պատասխան հանդիպումն անցավ լարված պայքարում․ արդեն խաղի մեկնարկում հյուրերը մնացին 10 հոգով, ի վերջո գերմանացիները հաղթեցին 3-1 և ընդհանուր 4-3 հաշվով։

Այսպիսով, Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության գավաթը եզրափակչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»։

Leave a Comment