Կայացան Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները։
Լոնդոնի «Քրիստալ Փելասը» տանը մրցեց Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Առաջին դիմակայությունում անգլիական ակումբը վստահ հաղթանակ էր տարել 3-1 հաշվով։ Պատասխան խաղում լոնդոնցիները կրկին հաղթանակ տոնեցին, այս անգամ՝ 2-1 հաշվով և նվաճեցին եզրափակչի ուղեգիր։
Մյուս կիսաեզրափակչում ֆրանսիական «Ստրասբուրգը» ուժերը չափեց իսպանական «Ռայո Վալեկանոյի» հետ։ Իսպանիայում կայացած առաջին խաղում 1-0 հաշվով հաղթել էին դաշտի տերերը։ Ֆրանսիայում կայացած պատասխան խաղում ևս ուժեղ գտնվեցին իսպանացիները՝ հաղթելով նույն 1-0 հաշվով։
Այսպիսով, Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում միմյանց դեմ կմրցեն «Քրիսթալ Փելասը» և «Ռայո Վալեկանոն»։ Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 27-ին։