Եվրոպան կարիք ունի ԱՄՆ ներկայության. Իտալիայի ԱԳ նախարար

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ասել է, որ Եվրոպան ԱՄՆ ներկայության կարիքն ունի ՆԱՏՕ-ն ամրապնդելու համար։

«Ես ընդգծեցի, որ ամերիկյան ներկայությունը Եվրոպայում կարևոր է մեզ համար՝ ՆԱՏՕ-ն ամրապնդելու համար», – լրագրողներին ասել է Տայանին Հռոմում Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ անհրաժեշտ է նաև Եվրոպայի կողմից վճռական հանձնառություն։

«Եվրոպային և Իտալիային պետք է Ամերիկան, բայց ԱՄՆ-ն նույնպես Եվրոպայի կարիքն ունի», – ասել է Իտալիայի ԱԳ նախարարը։

Մարկո Ռուբիոն մայիսի 6-8-ը կգտնվի Իտալիայում և Վատիկանում։

Leave a Comment