Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով ս․թ․ մայիսի 8-ից արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Մինասյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչի պաշտոնում՝ ազատվելով նույն վարչության ավագ քննիչի պաշտոնակատարի պաշտոնից։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հրամանի համար հիմք են հանդիսացել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը 17-րդ հոդվածի 15-րդ, 20-րդ հոդվածի 2-րդ մասերը, ինչպես նաև Գևորգ Մինասյանի դիմումը։