Ովքեր են Շիրակում խուզարկություններից հետո ձերբակալված քաղաքացիները

Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններից հետո ձերբակալված քաղաքացիները «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակի պատասխանատու Թաթուլ Բուլոյանը և նրա կինն են։ Խուզարկություններ են իրականացվել ոչ միայն գրասենյակում, այլև նրանց բնակարանում։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը:

Հիշեցնենք` ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեից Auroranews-ին հայտնել էին, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում  են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Leave a Comment