Wildberries-ը վերսկսում է հայկական ապրանքների արտահանումը – Նորություններ 08.05.2026

Wildberries-ը վերսկսում է հայկական ապրանքների արտահանումը։ Այս մասին ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել:

Նշվում է, որ մաքսային ու թղթաբանական հարցերը լուծվել են։

Հնարավոր է դարձել վերականգնել Հայաստանի Հանրապետությունում արտադրված և մակնշված որոշ ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս փուլային վաճառքը։

Ավելի վաղ՝ մաքսային կարգավորման նոր պահանջների ուժի մեջ մտնելու և ապրանքների ծագման հաստատման նպատակով վաճառողների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության կապակցությամբ, մատակարարումների մի մասը բախվել է լրացուցիչ ստուգումների և տեսակավորման կենտրոններում մշակման ուշացումների։

Վերջերս Wildberries-ը դադարեցրել էր հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։

Գործընթացները կարգավորելու և հետագա ուշացումները կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս որոշ ապրանքային քարտերի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել էր։

Պետական մարմինների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ, որի շրջանակում արդեն մասնակիորեն վերականգնվել է հայկական արտադրության ապրանքային քարտերի հասանելիությունը։

Հաջորդ փուլերում նախատեսվում է նաև ԵԱՏՄ տարածքում արտադրված, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների իրացման վերականգնում։

Leave a Comment