«Ալ-Հիլյալի» հարձակվող Դարվին Նունյեսն այս ամռանը կփոխի ակումբային գրանցումը։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի առաջնության հայտացուցակից դուրս էր մնացել դեռևս փետրվարին, երբ ակումբը պայմանագիր ստորագրեց Կարիմ Բենզեմայի հետ։
GiveMeSport-ի տեղեկություններով՝ Նունյեսի հեռանալու շուրջ բանակցությունները գտնվում են առաջնային փուլում։ Այս պահին քննարկվում է նրա տեղափոխությունը «Ալ-Իթիհադ», սակայն Ջիդդան ներկայացնող ակումբը դեռևս չի հստակեցրել իր բյուջեն և դիտարկում է նաև այլ հարձակվողների թեկնածություններ։
Ստեղծված անորոշության ֆոնին Դարվին Նունյեսը պատրաստակամություն է հայտնել դիտարկել նաև եվրոպական ակումբների առաջարկները։
