Թվային բազա՝ Հայաստանի բազմաբնակարան շենքերի համար. ՃՇՀԱՀ-ում մշակում են նոր մեթոդաբանություն. «Մտքի ուժը»

Հայաստանում բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տեղեկատվության սակավությունն ու մեկ միասնական բազայի բացակայությունն ստեղծում են քաղաքաշինական և սոցիալ-տնտեսական զարգացման խոչընդոտներ, որոնք անմիջականորեն ազդեցություն ունեն բնակչության կյանքի որակի, պետության ճարտարապետական քաղաքականության վրա։ 

Շենքերի բազմազանության և դրանց տեխնիկական ու ֆունկցիոնալ վիճակին վերաբերող խնդիրների անդրադարձը և կառավարումը իրականացվում է թերի, հաճախ ոչ համակցված՝ պետական և գերատեսչական տարբեր մարմինների կողմից։ Համալիր տվյալների բացակայությունը հանգեցնում է մի շարք խնդիրների, ինչպիսիք են՝ քաղաքաշինական, քաղաքային, բնակֆոնդի կառավարումը և կայուն զարգացումը։ 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Երիտասարդ հետազոտողների խմբում թեմայի հետազոտությունը սկսել են։ Հետազոտվող խնդիրները կարելի է դիտարկել մի քանի հիմնահարցով, որոնցից կարևորագույնը, թերևս, սեյսմիկ վտանգներն են, որոնք պայմանավորված են ՀՀ աշխարհագրական դիրքի և սեյսմիկ գոտում գտնվելու հետ։ Ուստի այսօր առավել քան արդիական և հրատապ է շենքերի վիճակի համալիր տեղեկատվության հավաքագրումը մեկ տեղեկատվական շտեմարանում՝ ունենալով թվային և համակցված բազա։

Երիտասարդ հետազոտողների միավորման խորհրդի անդամ Լուսինե Եղյանի խոսքով՝ նմանօրինակ բազայի ձևավորման մեթոդաբության մոդելավորումը և պիլոտային գործարկումը կարող է հիմնաքարային լինել՝ որոշակիորեն լուծելով խնդիները։ 

Leave a Comment