Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրական, ատելության խոսքի, բռնություն քարոզող և խոսքի ազատության սահմանները այլ կերպ խախտող խոսույթի տեսակները․ ՄԻՊ

Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրական, ատելության խոսքի, բռնություն քարոզող և խոսքի ազատության սահմանները այլ կերպ խախտող խոսույթի տեսակները։

Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում անդրադարձել եմ խոսքի ազատության ոլորտում առկա մարտահրավերներին։

Ընդգծել եմ, որ Հայաստանում խոսքի ազատությունը երբեմն ընկալվում է որպես անսահմանափակ իրավունք, ինչի հետևանքով տարածվում են ատելություն, խտրականություն և բռնություն հրահրող խոսույթներ։

Շեշտել եմ, որ խոսքի ազատությունն ունի հստակ սահմաններ, իսկ հասարակության մեջ պատասխանատվության մշակույթի ձևավորման հարցում առանցքային դերակատարում ունեն բոլորը։

Միաժամանակ մտահոգիչ եմ համարել խոսքի ազատության սահմանների խախտման դեպքերում պատասխանատվության գործիքների, մասնավորապես քրեական պատասխանատվության կիրառման ոչ միասնական պրակտիկան՝ ընդգծելով, որ տարբերակված մոտեցումների կիրառումը հաճախ ստեղծում է հայեցողականության տպավորություն: Առանցքային եմ համարել քրեական պատասխանատվության կիրառման միասնական պրակտիկայի ձևավորումը և նշված գործիքի կիրառումը բացառապես համարժեք հանրային վտանգավորություն ունեցող դեպքերում: Խնդրահարույց եմ համարել այն հանգամանքը, որ վարքագծի կանոնների խախտում հանդիսացող նման խոսքի տեսակները գրեթե չեն հանգեցնում կարգապահական պատասխանատվության գործիքների կիրառման:

Հատկապես նախընտրական ժամանակահատվածի համատեքստում կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին իրենց քաղաքական խոսույթում բացառել խտրական, ատելության խոսքի, բռնություն քարոզող և խոսքի ազատության սահմանները այլ կերպ խախտող խոսույթի տեսակները:

Leave a Comment