Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել ԵՄ-ին պահպանել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ

Եվրոպական առաջնորդները պետք է ձգտեն պահպանել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ չնայած Վաշինգտոնի երբեմն քննադատական ​​հռետորաբանությանը, Ֆլորենցիայում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։

«Մենք պետք է փորձենք պահպանել այն, ինչ ունենք ( ԱՄՆ-ի հետ հարաբերություններում – խմբ.), և մենք շատ ենք ջանում հանգստություն պահպանել և շարունակել գործել», – Կոստայի խոսքերն է մեջբերում Financial Times թերթը։

Leave a Comment