Մոուրինյուի 5 պահանջները Ֆլորենտինո Պերեսին՝ «Ռեալ» վերադառնալու համար

Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ քննարկել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնին վերադառնալու հավանականությունը։ Բանակցությունների ընթացքում պորտուգալացի մասնագետն առաջադրել է 5 պայման, հայտնում է իսպանական Sport պարբերականը։

1.Մոուրինյուն ցանկանում է համաձայնագիր կնքել մինչև 2028 թվականի հունիսի վերջ։

2.Մոուրինյուն ցանկանում է հանդես գալ բացառապես որպես մարզիչ և ոչ թե որպես ակումբի պաշտոնական խոսնակ։ Նա չի ուզում, որ իր՝ ոչ ֆուտբոլային հայտարարությունների պատճառով կոնֆլիկտները կրկնվեն։

3.Մոուրինյուն դեմ է, որ ղեկավարությունից որևէ մեկն ազդեցություն ունենա մարզական որոշումների վրա։ Պերեսը ստիպված կլինի համաձայնել զիջել իր դիրքերը։ Մոուրինյուն պահանջում է, որ ինքը ղեկավարի թիմը, իսկ Պերեսը՝ ակումբը։

4.Մոուրինյուն պահանջում է ֆիզպատրաստության գծով մարզիչ Անտոնիո Պինտուսի հեռացումը։ Նա չի ցանկանում իր շտաբում տեսնել «Պերեսի լրտեսներին» և պահանջում է ուղիղ կապ նախագահի հետ՝ առանց միջնորդների։ Այս պահանջը կարող է ամենախնդրահարույցը լինել, քանի որ Պերեսը մեծապես վստահում է Պինտուսին։

5. Մոուրինյուն պահանջում է, որ ֆուտբոլիստները ցանկության դեպքում կարողանան խորհրդակցել այլ բժիշկների հետ՝ այլընտրանքային կարծիք լսելու նպատակով։ Բացի դրանից, Ժոզեն ցանկանում է անձամբ մասնակցել բժիշկների հետ խաղացողների առողջական վիճակի քննարկումներին։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալը» գլխավորել է 2010-ից 2013 թվականներին։

Leave a Comment