Մեքենայում մահացած է հայտնաբերվել հայ-թուրքական բանակցություններում հայկական կողմի թարգմանիչ Գևորգ Կալլոշյանը

Ըստ երևույթին թարգմանիչն իրեն վատ է զգացել, կայանել է, ինչից հետո տեղի է ունեցել ողբերգական դեպքը։

Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հաստատեց, որ տեղի ունեցածը, նախնական տեղեկություններով՝ հանկարծամահություն է:

«Հարուցված է քրեական վարույթ։ Ընթանում էր քննություն։ Նշանակվել է փորձաքննություն: Մնացածը պարզ կդառնա փորձաքննության եզրակացությամբ»,- ասաց ՔԿ խոսնակը:

Ավելի ուշ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնեց, որ կյանքից անժամանակ հեռացել է կենտրոնի աշխատակից, բարձրակարգ թուրքագետ Գևորգ Կալլոշյանը։

«Գևորգը Հայաստանի օրինակելի քաղաքացիներից էր, հայրենիքի նվիրյալ, բարձրակարգ թուրքագետ և հրաշալի մարդ, ով երկար տարիներ անձնվիրաբար ծառայում էր մեր երկրին»,- նշված է ՊՈԱԿ-ի հայտարարության մեջ։

Leave a Comment