Թրամփ. Իրանի հետ համաձայնագիրը կարող է կնքվել ցանկացած օր

Վաշինգտոնը բանակցություններ է վարում Թեհրանի հետ, և հնարավոր է համաձայնության գալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Գործարքը  կարող է տեղի ունենալ ցանկացած օր։ Կարող է և չկայանալ։ Կարծում եմ՝ նրանք ինձնից ավելի շատ են ցանկանում համաձայնագիր», – ասել է նա լրագրողներին։

Սպիտակ տան մամուլի ծառայությունը տարածել է ամերիկացի առաջնորդի մեջբերումները։

Leave a Comment