ԱՄՆ ռազմական ներկայությունը Պարսից ծոցում զուրկ է իրավական հիմնավորումից և նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
«ԱՄՆ ռազմական ներկայությունը Պարսից ծոցում՝ իր սեփական տարածքից հազարավոր մղոններ հեռու, իրավական հիմնավորում չունի։ Դա անկայունացնող գործոն է, որը նպաստում է տարածաշրջանում լարվածության և անապահովության աճին», – լրագրողներին ասել է նա։