«Արարատ-Արմենիան» ամրապնդեց դիրքերը

Հայաստանի առաջնությունում կայացան 16-րդ տուրից տեղափոխված վերջին երկու հանդիպումները, որոնք փոխեցին թիմերի դասավորությունը մրցաշարային աղյուսակի վերին հատվածում։

Օրվա գլխավոր դիմակայությունում առաջատար «Արարատ-Արմենիան» տանը նվազագույն՝ 1:0 հաշվով պարտության մատնեց «Փյունիկին»։

Զուգահեռաբար ընթացող խաղում գործող չեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով վստահ առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ։

Այս արդյունքներից հետո «Արարատ-Արմենիան» 54 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը։ «Նոան» վաստակեց 46 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով «Փյունիկից» ու «Ուրարտուից», որոնք 45-ական միավորով կիսում են 3-4-րդ տեղերը:

2-րդ և 3-րդ տեղերում ընթացող «Նոան» ու «Փյունիկը» առաջատարի համեմատ մեկ խաղ պակաս ունեն։ Այս թիմերը կմրցեն մայիսի 23-ին՝ 13-րդ տուրից հետաձգված առանցքային խաղում։

Leave a Comment