Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել է. ԱԺ նախագահը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների ծնողների հետ

Անհայտ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։

1Lurer.am-ի հարցի ի պատասխան ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը հայտնել է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է անհետ կորածների հարազատների հետ և առաջարկել ներս մտնել ԱԺ՝ ներսում քննարկելու համար։ Անհետ կորածների հարազատները ներս են մտել խորհրդարան: 

Ներքին գործերի նախարարությունից էլ հայտնել են, որ ճանապարհն արդեն բաց է, երթևեկությունը վերականգնվել է:

Source link

Leave a Comment