Fars. Բանդար Աբբասի մոտակայքում մի քանի պայթյուններ են տեղի ունեցել

Պայթյունի ձայներ են լսվել Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի մոտակայքում։ Այս մասին հայտնել է Fars լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ բնակիչները լսել են պայթյունների նման ձայներ, որոնք գալիս են քաղաքի տարբեր մասերից։

Ձայների ճշգրիտ ծագումն ու աղբյուրը դեռևս պարզված չեն, ընդգծում է Fars-ը։ Mehr լրատվական գործակալությունը նույնպես հաղորդել է Քեշմ կղզում լսվող նմանատիպ ձայների մասին։

Leave a Comment