Մայիսի 7-ը ռադիոյի օրն է։ 1895 թվականի հենց այս օրը ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած առաջին ռադիոընդունիչը։ Այս տարին հոբելյանական է Հայաստանի Հանրային ռադիոյի համար։ Հայկական ռադիոն նշում է իր 100-ամյակը։
Նոր դարաշրջան մտնելու առիթով Հանրային ռադիոն ռեբրենդավորվել է և ներկայանում է նոր լոգոտիպով։ Տարին հագեցած է լինելու տոնական ծրագրերով՝ մարզային համերգներ, ֆիլմի պրեմիերա, միջազգային մեդիակոնֆերանս։
Կթողարկվեն նաև հոբելյանական նամականիշ և հուշամեդալ։