Հայկ Մարտիրոսյանն ու Էմին Օհանյանը կես միավոր են զիջում առաջատարներին. «Sardinia World Chess Festival»

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանը «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներին զիջում է կես միավորով: Իտալիայում ընթացող միջազգային այս մրցաշարի 5 տուրից հետո Հայկ Մարտիրոսյանն ունի 4 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Էմին Օհանյանը: 3,5 միավոր է վաստակել Մամիկոն Ղարիբյանը:

«Sardinia World Chess Festival» միջազգային մրցաշարի A ենթախմբին մասնակցում է 160 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:

Leave a Comment