Վալերիկ Մովսիսյանը բավարարվեց փոքր բրոնզե մեդալով․ ծանրամարտի երիտասարդական ԱԱ

Եգիպտոսում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում տղամարդկանց 94 կգ․ քաշային կարգը Հայաստանից ներկայացնում էր Վալերիկ Մովսիսյանը։ Մեր մարզիկը երկու հաջող մոտեցում (160, 164կգ․) գրանցեց միայն պոկում վարժությունում և արժանացավ փոքր բրոնզե մեդալի։ Հրում վարժությունում Մովսիսյանը ձախողեց բոլոր մոտեցումները և զրո ստացավ։

Leave a Comment