Թբիլիսիի «Դինամոյի» հարձակվող Թոռնիկե Կվարացխելիան, որը ՊՍԺ-ի աստղ Խվիչա Կվարացխելիայի եղբայրն է, հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է LA Gazzetta Georgia պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 16-ամյա ֆուտբոլիստն արդեն մեկնել է Գերմանիա՝ մյունխենյան ակումբի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպելու և ակումբային ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով։
Թոռնիկե Կվարացխելիան խաղում է թբիլիսյան ակումբի երիտասարդական թիմում։ Նախորդ շաբաթ նա իր կարիերայում առաջին անգամ ընդգրկվել էր գլխավոր թիմի հայտացուցակում։