Իրանը քննարկում է պակիստանցի միջնորդի կողմից փոխանցված ԱՄՆ առաջարկը, բայց դեռևս պատասխան չի տվել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային IRNA լրատվական գործակալությանը:
Նա ասել է, որ Իրանը «ուսումնասիրում է հաղորդագրությունները» և որ «ամերիկյան կողմին դեռևս որևէ պատասխան չի տրվել»։