Ռուսաստանը կոչ է անում ուկրաինական կողմին պահպանել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվայի կողմից հայտարարված հրադադարը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նախարարությունը նշել է, որ ռուսական զորքերին կհրամայվի չհարվածել հրադադարի ընթացքում։
«Մենք կոչ ենք անում ուկրաինական կողմին հետևել այս օրինակին», – նշվում է հայտարարությունում: