Պաշտոնանկություններ Վեդիի մանկապղծության գործի շրջանակում

Պաշտոնանկություններ Վեդիի մանկապղծության գործի շրջանակում

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործի ֆոնին Արարատի մարզում պաշտոնանկություններ են տեղի ունեցել։

Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը ազատվել են պաշտոններից:

ՆԳՆ-ից Radar Armenia-ին տեղեկացրել են, որ աշխատանքից ազատվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment