Ռեփեր Բաստան համերգի ժամանակ կորցրել է ատամը, բայց շարունակել ելույթը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ռուս ռեփեր Բաստան պատմել է, որ իր համերգներից մեկի ժամանակ բեմում կորցրել է ատամը, սակայն մինչև վերջ շարունակել է երգել։ Այդ մասին նա խոսել է YouTube-ում հրապարակված «По каверочку» փոդքաստում։

46-ամյա արտիստի խոսքով՝ ելույթի ընթացքում միկրոֆոնով պատահաբար հարվածել է ժամանակավոր ատամին, ինչի հետևանքով այն ընկել է բեմի հատակին։ Բաստան նշել է, որ արագ վերցրել է ատամը և դրել գրպանը, որպեսզի չկորցնի այն մինչև համերգի ավարտը։

«Դա համերգի վեցերորդ երգն էր։ Միայն մի բանի մասին էի մտածում՝ չկորցնել ատամը, որովհետև հետո պետք է տեղը դնեի։ Բայց ամբողջ համերգը մինչև վերջ երգեցի, ու ոչ ոք ոչինչ չնկատեց», — պատմել է ռեփերը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment