Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ-ի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդի Համբարձում Ներսիսյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին տնային կալանքից։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն՝ պահպանելով նաև գրավն ու բացակայելու արգելքը։
Դատավորը նշել է, որ երկարատև անազատության պայմաններում էականորեն նվազել են մեղադրյալների կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը, ինչի հիմքով դատարանը նպատակահարմար է համարել փոխել տնային կալանքը։
Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն կամ դրանից հրաժարվելուն հարկադրելու, ինչպես նաև քարոզչությանը խոչընդոտելու համար։
Նրանք կալանավորվել էին Վաղարշապատ-ում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։