Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ մայրաքաղաքում


Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նելսոն Ստեփանյան փողոցում: 


 


Մասնավորապես`  Պավել Սաֆյան անցուղի և Նելսոն Ստեփանյան փողոցի խաչմերուկից մինչև Նելսոն Ստեփանյան 1/11 հասցեին հանդիպակաց ճանապարհահատված կանգառը կարգելվի:


 


Երևանի քաղաքապետարանից հայտնում են նաև, որ մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դրոյի փողոց 4-րդ նրբանցքում:


 


Մասնավորապես՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցք-Պարույր Սևակի փողոցի խաչմերուկից մինչև Դրոյի փողոց 4-րդ նրբանցք 25/3 հասցեին հարակից ճանապարհահատվածի երկու կողմերում կանգառը կարգելվի:


 


 Երևանի քաղաքապետարան


 


 


Leave a Comment