Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել է. ԱԺ նախագահը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ծնողների հետ


Անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։


1Lurer.am-ի հարցի ի պատասխան ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է անհետ կորածների հարազատների հետ և առաջարկել ներս մտնել ԱԺ՝ ներսում քննարկելու համար։ Անհետ կորածների հարազատները ներս են մտել խորհրդարան: 


Ներքին գործերի նախարարությունից 1Lurer.am-ին հայտնել են, որ ճանապարհն արդեն բաց է, երթևեկությունը վերականգնվել է:


 

Դիտումների քանակ2

Source link

Leave a Comment