Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անվանել է քաղաքական շոու։

Նա Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները Բելառուսի մասին որակել է որպես Բելառուսի հաջողությունների նկատմամբ նախանձ։

«Իմ կարծիքով՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը, և որոնց իր երկիրը չի հասել իր թիմի ղեկավարության

օրոք։ Նա պարզապես նախանձից դրդված է ասել դա։ Ուզո՞ւմ եք ստուգել իմ խոսքերը։ Պարզապես այցելեք Բելառուս», — ասել է Զախարովան։

Leave a Comment