Հայաստանը ներքաշվում է Եվրոպական Միության «հակառուսական ուղեծիր». Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Հայաստանը ներքաշվում է Եվրոպական Միության «հակառուսական ուղեծիր»։

«Նման ուղղությունը անխուսափելիորեն կհանգեցնի բացասական քաղաքական և տնտեսական հետևանքների Հայաստանի համար», – հայտարարել է նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Մոսկվայի հերթական սպառնալիքը հնչել է Եվրոպական համայնքի մասնակցությամբ այս շաբաթ Հայաստանում անցկացված երկու գագաթնաժողովներից հետո, որոնց մասնակցելու համար Երևան էին եկել եվրոպական ավելի քան 40 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Leave a Comment