Մայիսի 28-ին կտեսնեք, թե Ֆրանսիայի նախագահն ինչ է արել Հայաստանի համար. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, որ մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսի ժամանակ հանրությունը կտեսնի, թե ինչ աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանին։

«Ինչ վերաբերում է հարցին, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ի՞նչ է արել, մայիսի 28-ին կտեսնենք՝ ինչ է արել։ Ի՞նչ պատմեմ, ցույց կտամ»,- ասել է Փաշինյանը։

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է զորահանդես, որի ժամանակ ցուցադրվելու է վերջին տարիներին Հայաստանի ձեռք բերած սպառազինությունը։

 

Leave a Comment