Մենք ստանալու ենք հաղթողի մանդատը, և ձևավորելու ենք Կառավարություն․ Սամվել Կարապետյան

«Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, և ես չեմ հիմնվում միայն սոհարցումների վրա։ Ես հիմնվում եմ նաև Նիկոլ Փաշինյանի բացարձակ ցածր վարկանիշի վրա»,- այս մասին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Վարչապետի թեկնածուի խոսքով՝ իրենք գնում են ընտրությունների օրինական ճանապարհով՝ թույլ չտալով ապօրինություններ։

Պատասխանելով 168․am-ի լրագրողի հարցին, արդյոք վարչապետ չընտրվելու դեպքում վերցնելու են մանդատները և աշխատեն Փաշինյանի հետ, Կարապետյանը ընդգծել է․

«Մենք ստանալու ենք հաղթողի մանդատը, և ձևավորելու ենք Կառավարություն»։

Leave a Comment