Թրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների հաջողության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի կնքումը շատ հավանական է՝ վերջին ժամերի ընթացքում իրանական կողմի հետ կայացած բանակցությունները որակելով «շատ լավ»։

«Մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել ( Իրանի հետ – խմբ.), և շատ հավանական է, որ մենք համաձայնության կհասնենք», – Օվալաձև սենյակում լրագրողներին ասել է Թրամփը։

Leave a Comment