NBC News. Սաուդյան Արաբիան հրաժարվել է օգնել Միացյալ Նահանգներին «Ազատություն» գործողության շրջանակներում

Սաուդյան Արաբիան մերժել է Միացյալ Նահանգների աջակցությունը «Ազատություն» գործողությանը՝ Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը հեշտացնելու ծրագրին, քանի որ Վաշինգտոնը նախապես չի տեղեկացրել թագավորությանը իր նախաձեռնության մասին: Այս մասին հաղորդել է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի երկու անանուն պաշտոնյաների:

Նրաց խոսքով՝ գործողության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից TruthSocial սոցիալական ցանցում արված հայտարարությունը անակնկալի է բերել Պարսից ծոցի երկրներին և «զայրացրել Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը»։ Ի պատասխան՝ Էր-Ռիադը Վաշինգտոնին տեղեկացրել է, որ թույլ չի տա ամերիկյան զորքերին թռիչքներ կատարել Արքայազն Սուլթանի ավիաբազայից և կարգելի նրանց օգտագործել իր օդային տարածքը։

NBC News-ի փոխանցմամբ՝ Թրամփի հետագա հեռախոսազրույցը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ չի կարողացել շտկել իրավիճակը։ Դրանից հետո ամերիկացի առաջնորդը ստիպված է եղել դադարեցնել գործողությունը։

Leave a Comment