WSJ. ԱՄՆ-ը պահանջում է Իրանից ուրանի հարստացման 20-ամյա մորատորիում

Վաշինգտոնը ցանկանում է, որ Թեհրանը 20 տարով դադարեցնի ուրանի հարստացումը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ Միացյալ Նահանգները ձգտում է Իրանում ուրանի հարստացման 20-ամյա մորատորիում սահմանել և պահանջում է Իսլամական Հանրապետության կողմից պահվող բոլոր հարստացված միջուկային նյութերի դուրսբերում:

ԱՄՆ վարչակազմը նաև պնդում է Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտների ապամոնտաժման, միջուկային ծրագրի հետ կապված ստորգետնյա աշխատանքների արգելքի և ստուգումների վրա, ըստ Wall Street Journal-ի։

Ավելի վաղ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնը և Թեհրանը քննարկում են Իրանում ուրանի հարստացման ավելի քան 10 տարի մորատորիում սահմանելու հնարավորությունը։

Leave a Comment