Հանրային քրեական հետապնդում է հարուցվել անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ), հայտնել են ՀՀ դատախազությունից։ 

Ավելի վաղ տեղեկություններ են հայտնվել Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին։ 

Leave a Comment