Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երկու անձանց նկատմամբ, Armenia Today-ին հայտնել են դատախազությունից։
Գերատեսչությունից մանրամասնել են, որ Ա.Ե.-ի նկատմամբ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը, առավելագույն պատիժը՝ 10 տարվա ազատազրկում) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):
Այսօր ավելի վաղ փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել էր, որ գործով ներգրավված երեք անձիք մեղադրյալի կարգավիճակ չունեն, վկայի կարգավիճակում են։
