
Մայիսի 6-ին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ:
Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:
Ինչպես հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարը, Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի հետ առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով։
