Հայաստանը արևային էներգիայի ավելցուկ ունի․ կուտակիչ կայանների հարցը օրակարգային է

Վերջին տարիներին Հայաստանում էականորեն ավելացել է արևային կայանների քանակը։  Ոլորտի զարգացման մինչև 2040 թ․-ի ռազմավարության համաձայն՝ 2030-ին Հայաստանը պետք է ունենա 1․000 Մվտ հզորությամբ արևային կայաններ, բայց հիմա արդեն առկա հզորությունը գերազանցել է այդ ցուցանիշը։ Այս տարվա մարտի 1-ի դրությամբ արևային կայանների գումարային հզորությունը հասնում է 1․141 Մվտ-ի։

Դրանից 479-ը արդյունաբերական կայաններն են արտադրում, իսկ 662-ը ինքնավար, տանիքներին տեղադրված արևային կայանները։ Այժմ օրակարգում կուտակիչ կայաններ ունենալու հարցն է։ Այն շոշափվել է նաև եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ վերջին հանդիպումների ժամանակ։

Արևային էներգետիկայի զարգացումը՝ առաջնահերթություն․ թեման ավելի քան արդիական է՝ հատկապես էներգետիկ անկախության տեսանկյունից։ Այն քննարկվեց նաև ՀՀ-ԵՄ գագաթնաժողովում։

Հայաստանի վարչապետն արձանագրում է․ «Նոր ժամանակներում պարզվել է, որ Հայաստանը ունի անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ, որովհետև Հայաստանում մենք ունենք տարածաշրջաններ, ռեգիոններ, որտեղ արևային օրերի քանակը գերազանցում է 300-ը սա նշանակում է, որ արևային էներգետիկայի զարգացման անսահման հնարավորություններ կան մեր երկրում»։

Ինքնավար էներգաարտադրությունը Հայաստանում սկսվել է 2016 թվականից, երբ օրենսդրական փոփոխություններ կատարվեցին ոլորտում։ Ինքնավար էներգաարտադրության համար էներգետիկայի ոլորտի զարգացման հայեցակարգում նախանշված թիրախը 350 մեգավատտն էր։ Այդ ցուցանիշը, սակայն, վաղուց է գերազանցվել։

Վերակագնվող էներգետիկայի զարգացումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության առանցքում է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Հայաստանում գործում է 72 արևային էլեկտրակայան։

Եվս 47-ը կառուցվում է։ Արևային կայաններ կառուցվում են, սակայն այստեղ որոշ խնդիրներ կան․ «Տվել ենք արևային էլեկտրակայան կառուցելու լիցենզիան իրավաբանական անձանց ու քաղաքացիներին, դրանք ավելի արագ տեմպերով են զարգացել, քան վերազինվել է բաշխման ցանցը կամ ՀԷՑ-ը։ Այս պահին, տարբեր առիթներով բարձրաձայնում եմ՝ ցերեկային ժամերին ունենք արտադրանքի ավելցուկ, որը չգիտենք՝ ինչ անել»։

Պատկան մարմինները չգիտեն՝ ինչպես կառավարել էներգետիկ ռեժիմները, բացատրում է Մեսրոպյանը․ «Ի տարբերություն ՋԷԿ-երի, ատոմակայանի, ՀԷԿ-երի, որտեղ հոսանքի բեռնավորումը և բեռնաթափումը մարդը ինք ն է իրականացնում, արևային կայանների դեպքում այդպես չէ․ կա արև, հոսանք արտադրվում է, չկա՝ չի արտադրվում»։

Վերջին տարիներին Հայաստանում էականորեն ավելացել է արևային կայանների թիվը ։ Ոլորտի զարգացման մինչև 2040-ի ռազմավարության համաձայն՝ 2030-ին Հայաստանը պետք է ունենա 1․000 Մվտ հզորությամբ արևային կայաններ, բայց այժմ արդեն առկա հզորությունը գերազանցել է այդ ցուցանիշը։

Այս տարվա մարտի 1-ի դրությամբ արևային կայանների գումարային հզորությունը հասնում է 1․141 Մվտ-ի, որից 479-ը բաժին է ընկնում արդյունաբերական, իսկ 662-ը ինքնավար, տանիքներին տեղադրված արևային կայաններին։

Արևային էներգիան լավ է, բայց այն պետք է ցերեկը կուտակել՝ գիշերն օգտագործելու համար։ Ըստ մասնագետների՝ դա մեծ հեռանկարներ է բացում Հայաստանի էներգետիկ անկախության համար։

Բայց դրա համար կուտակիչներ են անհրաժեշտ, ասում է վարչապետ Փաշինյանը․ «Այն, ինչը մեզ պակասում է, կուտակիչ կայաններն են։ Ես շնորհակալ եմ Եվրամիության մեր գործընկերներին կուտակիչ կայանները Հայաստանում զարգացնելու ուղղությամբ մեզ աջակցելու պատրաստակամության համար»։

Հայաստանի կառավարությունը փոփոխություններ է արել կուտակիչ կայաններին լիցենզիա տրամադրելու կարգում: Որոշման վերաբերյալ պարզաբանումներ է տալիս ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը․ «Առաջարկում է էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ևս մեկ տեսակ ավելացնել։ Խոսքը պահեստավորման լիցենզիայի մասին է։ Կառավարության լիազորված մարմնի առաջարկի հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսուհետև կտրամադրի լիցենզիա, և նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորելու հնարավորություն։ Միաժամանակ կտրվի հնարավորություն նաև, շուկայի կանոնների համաձայն, մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու, շուկայի մասնակիցներին՝ պահեստավորման ծառայություն մատուցելու»։

Լիցենզավորման ենթակա չէ մինչև 1 Մվտ հզորությամբ կայանում էներգիայի պահեստավորումը։ Չի լիցենզավորվի նաև 1 Մվտ-ից ավելի հզորությամբ կայանում սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորելը։

USAID-ի վերջին հետազոտության տվյալներով՝ Հայաստանը 27 տոկոս էներգետիկ ինքնաբավություն ունի։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ևս կարևորում են էներգիայի կուտակման խնդիրը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, օրինակ, Երևանում Եվրոպայի օրինակն է հիշեցնում ՝ էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար ԵՄ-ն սատարում է էներգետիկ անվտանգությունը ուժեղացնելուն միտված ծրագրերը։ Ըստ այդմ՝ 25 միլիոն եվրոյի ներդրում է նախատեսված Կովկասյան էլեկտրահաղորդակցության ցանցի և էներգետիկ կուտակիչների կառուցման ու Հայաստանի՝ էներգետիկայի մատակարարման անվտանգությունը բարձրացնելու համար։

Leave a Comment