Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը։
«Ապշեցուցիչ երեկո էր։ Ֆուտբոլիստների և ակումբի ողջ անձնակազմի հետ նման պահեր ապրելն անհավանական զգացողություն է: Սա իմաստավորում է այն ամենը, ինչ մենք անում ենք և ինչի միջով անցնում ենք։ Ես տեսնում եմ բազմաթիվ երջանիկ դեմքեր, որոնք հպարտանում են մեր կատարած աշխատանքով։
Ի՞նչն ինձ ամենաշատը զարմացրեց: Միասնականությունը։ Շատ դժվար էր որոշումներ կայացնելը։ Ցերեկը զրուցել եմ տղաներից մի քանիսի հետ, ներողություն եմ խնդրել և ասել. «Ես խաղադաշտ դուրս կբերեմ նույն կազմը»։ Արձագանքն ակնթարթային էր. «Բոս, ես այստեղ եմ, երբ իմ կարիքն ունենաս», և նրանք գրկեցին ինձ:
Պաշտպանությունն աներևակայելի էր։ Ասում են՝ հարձակո՞ւմն է հաղթում խաղերը, իսկ պաշտպանությունը՝ տիտղոսնե՞րը: Դե ինչ, եկեք փորձենք», – Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ «Արսենալը» 20 տարվա դադարից հետո դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ ականջավոր գավաթը կխաղարկի «Բավարիա» – ՊՍԺ զույգի հաղթողի հետ։