Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է.

«Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին լուսաձայնային նռնակներ, ծեծեցին, ջարդեցին, սակայն մեղադրյալի աթոռին հայտնվեցին ոչ թե այդ ամենը հրահանգողները կամ կատարողները, այլ այդ ծանրագույն հանցանքի զոհերը՝ խաղաղ ցուցարարները։

Թվով 16 (առաջին նիստից ի վեր՝ բոլորն ազատության մեջ են):

Եվ ահա այսօր դատական նիստում պաշտպանից տեղեկացանք, որ տղաներից մեկը՝ Կոստանտին Տեր-Մովսիսյանը, ապրիլի 18-ին մահացել է։

Հայաստանի արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ։

Ցավակցում եմ ընտանիքին ու հարազատներին։

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։

Leave a Comment