Ուժային միջոցի գործադրման ստանդարտին ընդառաջ վերապատրաստվում են համայնքային և հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները

Այս տարի ՆԳ նախարարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթ, որով կներդրվի ուժի կիրառման հստակ ստանդարտ։ Ստանդարտի ուժի մեջ մտնելուն ընդառաջ ՆԳՆ սկսել է վերապատրաստումներ իրականացնել և կատարելագործվում են ծառայողների մասնագիտական հմտությունները։

ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել «Ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը» խորագրով եռօրյա դասընթաց։

Երկու մասից բաղկացած դասընթացի տեսական հատվածում մասնակիցներն ուսումնասիրել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների գործադրման վերաբերյալ իրավական փաստաթղթեր։ Նրանք քննարկել են նաև ծառայության ընթացքում ծագած խնդիրներ և խնդրահարույց իրավիճակներ։

Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում:

Source link

Leave a Comment